ԼՈՒՐԵՐ: Սեռական կյանք
Սեքսի 7 թշնամիները
Հավանաբար կհամաձայնեք, որ սեքսը արվեստ է: Որպեսզի ձերսեռական կյանքը չդառնա միօրինակ ու առօրեական, դուք պետք է իմանաք, թե որոնք են սեքսի գլխավոր "թշնամիները”:
N1. Որքան էլ տարօրինակ է, դա գլուխն է: Ավելի ճիշտ` այն սահմանափակումներն ու պայմանականությունները, որոնցով լցնում ենք այն: Ցանկացած սեքսուալ ֆանտազիա իրավունք ունի կյանքի կոչվելու, եթե այն ընդունելի ու հաճելի է երկու զուգընկերների համար:
N2. Ալկոհոլ: Հատկապես եթե այն օգտագործվում է մեծ չափաբաժնով: Պարզվում է` գարեջրի սիրահարների շրջանում շատ են իմպոտենտները: Մասնագետները բավականին տխուր եզրահանգումների են եկել` կատարելով որոշ ուսումնասիրություններ. նրանք պարզել են, որ սեռական առումով ամենաանբավարարվածները հարբեցողների կանայք են: Նրանց` իրացում չգտած և կուտակված սեռական էներգիան, դուրս ժայթքելով, վերածվում է նևրոզների:
Խնդիրներն անկողնում սկսվում են այն ժամանակ, երբ տղամարդը ալկոհոլ է օգտագործում շաբաթվա մեջ մեկ անգամից ավելի: Բացի այդ` գարեջուրը պարունակում է էստրոգեն` կանացի հորմոն, որը նպաստում է ճարպակալմանը /փորի, ազդրերի, որովայնի հատվածում/:
Թշնամի N3. ծխախոտ: Ծխախոտն առաջացնում է անոթների կծկումներ, ինչի արդյունքում համապատասխան պահին դժվարանում է արյան հոսքը դեպի տղամարդու` ուժի և հպարտության առարկա հանդիսացող օրգանը: Իմպոտենտների 87%-ը թունդ ծխողներ են, և սա գիտական փաստ է:
Նույն բացասական ազդեցությունը ծխախոտը թողնում է կանանց վրա. նրանց զգայունակության աստիճանն ընկնում է:
N4. Սուրճ: Այս ըմպելիքով տարվելու դեպքում կարող է առաջ գալ անոթների կծկում: Դրա արդյունքը վաղ էակուլյացիան է /սերմնահեղուկի վաղաժամ ժայթքումը/: Իսկ կանանց դեպքում արագանում է սրտի բաբախումը:
N5. Դեղամիջոցներ: Դրանք մի բան բուժում են, մի այլ բանի վնասում: Տղամարդիկ պետք է հատկապես զգույշ վերաբերվեն այն դեղամիջոցների չափաբաժնին, որոնք ընդունվում են հիպերտոնիայի /բարձր ճնշման/ և շաքարախտի դեպքում: Կանայք պետք է "գրագետ” օգտագործեն անտիբիոտիկները, քանի որ դրանք խախտում են օրգանիզմի ներքին մթնոլորտը:
Բացի այդ` լիբիդոյի մակարդակի անկմանը նպաստում է դեպրեսիվ հոգեվիճակը և որպես հետևանք` հանգստացնող բազմազան դեղերի օգտագործումը:
N6. Մեխանիկական վերաբերմունքը սեքսին: Եթե դուք սեքսին վերաբերվում եք որպես սպորտաձևի պես մի զբաղմունքի, այսինքն` զուտ ֆիզիոլոգիական գործողության, ապա կարող է գալ մի շրջան, երբ պարզապես չեք ցանկանա զբաղվել դրանով:
N7. Սեքսի "դավադիր” թշնամիներից է գիրությունը: Դրա դավադիր բնույթն արտահայտվում է նրանով, որ այն սողոսկում է աստիճանաբար և նույնիսկ աննատ: Որքան շատ է ճարպի ծավալը մարմնում, այնքան ծանր է մարմնի "օգտագործումը”: Ավելորդ քաշն իրենն անում է նաև սեռական հարաբերությունների ժամանակ, չէ որ սեքսը ոչ թեթև ֆիզիկական աշխատանք է:
19.09.2012 Կարդացեք նաև
20.11.2015
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ